News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի միջև բանավեճ սկսվեց այն բանից, երբ Մարուքյանն այսօր՝ ապրիլի 17-ին խորհրդարանում խոսեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց եւ ասաց, որ ԱԺ-ն պետք է օգնի, ոչ թե ինչպես ասում է Մարուքյանը, վերահսկի կառավարության գործունեությունը: Մարուքյանն էլ ասաց, որ իր խմբակցությունը պետք է վերահսկի  կառավարության գործունեությունը:

Այդ պահին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հակադարձեց, ասելով՝ Մարուքյանի մոտ մոլորություն կա. «Պարոն Մարուքյանի մոտ մի թեթև մոլորություն կա վերահսկողություն հասկացության շուրջ, որովհետև եթե պարոն Մարուքյանը կարծում է, թե օրենսդիրի վերահսկողության մեջ մտնում է գործադիրի որ կադրին ինչպես հանել, տեղավորելը, ապա այստեղ արդեն ոչ թե վերահսկողության, այլ՝ «կոնտրոլի» և իշխանության մասին եք խոսում: Հարցս հետևյալն է՝ իքս պատգամավորը հարց տալուց հետո իր կուսակիցների կողմից այս նույն սրահում բազմիցս լսել է այդ հարցի պատասխանը, որ կրճատվողների թիվը մի քանի տասնյակ է: Եվ վերջում՝ հարցապնդումից հետո, ամբիոնից տասնյակ հազարի մասին է խոսում: Ինչպե՞ս կանվանեք այդ պատգամավորի վարքագիծը»,- ասաց Դանիելյանը:

Մարուքյանն արձագանքեց. «Թող ես մոլորված լինեմ, կարծես իմ մոլորությունը ձեր իշխանությանը շատ է անհանգստացնում, երբ դուք դառնաք ընդդիմություն, անմոլոր կվերահսկեք իշխանությանը»։

Մարուքյանն անդրադարձավ նաև կրճատվող աշխատողների թիվն ուռճացնելու վերաբերյալ մեղադրանքին. «Ես փոխվարչապետի և նախարարի կողմից ստորագրված նամակ եմ այստեղ հրապարակում, որտեղ գրված է՝ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ: Հարց եմ տալիս՝ 10 հազա՞ր են, թե՞ տասնյակ են»։

Դանիելյանը հարցին կոնկրետ չպատասխանեց, փոխարենը մեջբերեց արդարադատության նախարարին։

«Այդ թիվն այս սրահում հնչեցվել է բազմիցս, նաև այսօր առավոտյան պարոն Զեյնալյանի շուրթերից, և հաստատ հարյուրավոր անգամ պակաս է եղել, քան՝ 10 հազարը»,- ասաց Դանիելյանը:

«Այսօր խորհրդարանում այս հարցը քննարկվում է, բայց այս հարցի պատասխանը դուք և Ձեր իշխանությունը չունեք: Եվ կրկին դուք այդ թիվը չասեցիք»,- եզրափակեց Մարուքյանը:

Տպել
Ամենաշատ