News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական ծագումով ռուս միլիարդատեր, Badoo ինտերնետ-ծանոթությունների ծառայության հիմնադիր Անդրեյ Անդրեեւը միջոցներ կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։ «Նոտր Դամ տաճարի արսափելի ողբերգության հետ կապված՝ ես նշանակալի նվիրատվություն եմ տրամադրում դրա վերականգնման համար։ Ես խոստանում եմ Ֆրանսիայում Badoo-ի 22 մլն օգտատերերի կողմից ապրիլին ստացված եկամուտը 100 տոկոսով փոխանցել․․․ Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- Instagram-ում հայտնում է Անդրեեւը։

Անդրեեւը Forbes-ին պատմել է, որ Փարիզում ողբերգության մասին իմացել է սոցցանցերից եւ անմիջապես միացրել է լուրերը։ «Ինձ համար այդ ամբողջ իրավիճակը հսկայական ցնցում էր»,- ասել է նա։

Թե ինչ գումարի մասին է խոսքը, գործարարը չի հստակեցրել։

Անդրեեւը (Անդրեյ Վագների Օհանջանյանցը) 45 տարեկան է։ Բիզնեսով զբաղվել նա սկսել է 90-ականների վերջին։ Սկզբում 1999-ին ստեղծել է վեբ-վերլուծության SpyLog ծառայությունը։ 2002-ին ստեղծել է համատեքստային գովազդի «Վազորդ» ծառայությունը, որի 80 տոկոսը մեկ տարի անց վաճառել է «Ֆինամ»-ին։ 2004-ին Անդրեեւը ստեղծել է «Մամբա» (հետագայում վերանվանել է Wamba) ծանոթությունների կայքը, որը նրան առաջին լուրջ եկամուտն է բերել։ 2005-ին ընկերությունը 20 մլն դոլարով վաճառել է նույն «Ֆինամ»-ին։ Այդ գումարը բավականացրել է, որ նա 2006-ին թողարկի Badoo ծանոթությունների կայքը, որի գլխավոր գրասենյակը Լոնդոնում է։ 2014-ին գործարարը Ուիթնի Վուլֆի հետ միասին ստեղծել է ամերիկյան Bumble ծառայությունը։

Դոլարային միլիարդատեր Անդրեեւը դարձել է 2018-ին։ 200 ամենահարուստ ռուսաստանցիների շարքում նա, ըստ Forbes-ի, զբաղեցնում է 63-րդ տեղը՝ 1,5 մլրդ կարողությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ