News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Կարծես Վահագն Հովակիմյանն այստեղ գործուղված լինի «Իմ քայլի» դեմ գործողություններ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ ասելով. «Մաթեմատիկայից էդքան մո՞տ եք: Ասում եք՝ ձեր խմբակցությունից ընդամենը 5-6 հոգի են ելույթ ունենում:Նախ ձեզ ի՞նչ պետք է, թե մեր խմբակցությունից քանի հոգի են ելույթ ունենում: Եթե այդքան մոտ եք մաթեմատիկային, ձեր խմբակցությունը 88 պատգամավորից է կազմված, նրանցից քանիսն են ելույթ ունենում: Հետո էստեղ կարծես «յառմառկա» եկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք, ծրագրից խոսացեք, ի՞նչ ունեք էս ժողովրդին ասելու: Ի՞նչ տնտեսական ծրագիր ունեք, ի՞նչ սոցիալական խնդիրներ եք լուծելու: Ինչ եք էստեղ շորերի անուններ տալիս: Գիտենք, որ դուք էլ ունեք էդ շորերից»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենք առարկայական հարցեր են բարձրացնում,. «Դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի մեջ գտնվել: Հենց հիմա ես հեռախոսի համարով կարող եմ ասել, թե ում հետ եմ հանդիպել, ինչ խնդիր է բարձրացրել, իսկ դուք էստեղ գալիս եք խոսում եք «ֆուլ հաուսի» դերասաններից»:

Այդ պահին տեղից պատգամավորներից մեկն արձագանքեց, ինչին Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց. «Ի՞նչ ա, դու հլա սուս մնա»:

Դահլիճում աղմուկ բարձրացավ, որովհետեւ տեղից բոլորը դժգոհություն էին արտահայտում:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը անջատեց Գեւորգ Պետրոսյանի խոսափողը՝ նշելով, որ ժամանակն սպառվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել