News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես բավականին վաղուց աշխատում եմ այս ոլորտում եւ համոզված եմ, որ վարչապետն այս պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկել է ելնելով իմ աշխատանքային փորձից, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ բարեկամական կապից: Ազգային ժողովի նիստին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին նշանակելու հարցի քննարկմանն այս մասին ասաց այդ պաշտոնի միակ թեկնածու, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին, ով հետաքրքրվեց, թե ինչ չափանիշներով է նրա թեկնածությունը վարչապետի կողմից  դիտարկվել եւ խորհրդարանի քննարկմանն առաջարկվել:

Գորգիսյանը մասնավորապես հարցը բավականին սադրողական ձեւով ձեւակերպեց.

«Ասացեք խնդրում եմ, ինչ եք կարծում, ինչու է վարչապետը հենց ձեր թեկնածությունն առաջարկել, ձեր կարծիքով, դա կապված է աշխատանքի հարուստ փորձի հետ, թե, որ դուք Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսի՞նն եք», -մի փոքր քմծիծաղով ասաց Գորգիսյանը:

Սակայն Բաղրամյանի պատասխանն ըստ էության չբավարարեց պատգամավորին եւ Գորգիսյանը կրկնեց իր հարցը՝ մի փոքր վերաձեւակերպելով այն:

«Այսինքն ըստ ձեզ, այդ որոշման վրա մեծապես ազդել են ձեր գիտելիքները եւ հետո միայն արդեն 40 տոկոսով բարեկամական կապերը՞: Թե 41 եւ 59 տոկոս», - նորից հարցրեց Գեւորգ Գորգիսյանը:

Այդ ժամանակ դահլիճից լսվեց հետեւյալը.

«Նման բարեկամն ավելի շուտ թշնամի է, քան ընկեր», որից հետո ծիծաղ սկսվեց: Ծիծաղը չկարողացավ զսպել նաեւ Բաղրամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ