News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ եւ համաշխարհային կինոյի զարգացման գործում եւ նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է:

Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից մեկն է, ով հավատարմորեն է ծառայում արվեստին ու մշակույթին՝ մեր ժողովրդին պարգեւելով հպարտության բազմաթիվ պահեր:

Վավերագրական կինոյի վարպետը Հանրապետության նախագահին նվիրել է իր հեղինակած «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը» գիրքը:

Նախագահ Սարգսյանն Արտավազդ Փելեշյանին մաղթել է առողջություն եւ ստեղծագործական նորանոր թռիչքներ՝ համոզմունք հայտնելով, որ նա կշարունակի ուրախացնել իր արվեստի երկրպագուներին նոր եւ ինքնատիպ ստեղծագործություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ