News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը։

Նա ենթադրում է, որ վարկերի մոտ 90 տոկոսը, որոնք ֆինանսական միջնորդների աջակցությամբ վերցվել են քաղաքացիների կողմից, այդպես էլ չեն մարվի, քանի որ այդ քաղաքացիներն ի սկզբանե արդեն որոշել են ոչինչ չվերադարձնել։ Նրա խոսքերով, այդպիսի մարդկանց թիվը հասնում է տասնյակ հազարի։ «Արդյունքում այդ չմարված վարկերը բանկերը սկսում են հաշվառել իրենց ռիսկերի ցուցակում եւ կա՛մ բարձրացնում են տոկոսային դրույքաչափերը, կա՛մ ուղղակի դրանք չեն նվազեցնում։ Այսպիսով, այդ ամենը ինչ-որ չափով ազդում է տնտեսական զարգացման վրա»,- պարզաբանել է Աղազարյանը։

Նա նաեւ առաջարկել է կրկնակի խախտման դեպքում չտուգանել ֆինանսական միջնորդներին, այլ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ֆինանսական միջնորդների ծառայությունների գովազդի սահմանափակման մասին օրենսդրական նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով տուգանք սահմանել այն ընկերությունների եւ իրավաբանական անձանց համար, որոնք գովազդում են իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ դրա համար չունենալով համապատասխան լիցենզիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ