News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական միջամտության» մասին զեկույցով գիրքը, որը, հնարավոր է, հրապարակվի միայն ապրիլի 30-ին, Amazon-ում արդեն բեսթսելեր է դարձել՝ զբաղեցնելով վարկանիշի երրորդ հորիզոնականը: Նշվում է, որ տպագիր տարբերակի գինը կկազմի 9,20 դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

New York Times պարբերականը հայտնում է, որ շատ հրատարակիչներ ձգտում են գիրքը թողարկել հնարավորինս շուտ: Այսպես՝ Skyhorse հրատարակչատունն իր ընթերցողներին խոստանում է, որ «սպասումներն արդեն ավարտվել  են»: Գիրքը մտադիր են հրատարակել նաեւ Washington Post-ը եւ Simon&Schuster-ը, որը խոստանում է Պուլիցերյան դափնեկիրների «էքսկլյուզիվ վերլուծություն»: Barnes&Noble հրատարակչատունն առաջարկում է զեկույցի էլեկտրոնային տարբերակն անվճար բեռնել, Melville House Books-ը մտադիր է գիրքը հրատարակել՝ առանց տարբեր մեկնաբանությունների եւ վերլուծությունների, իսկ Times-ը ցանկանում է թողարկել 16-էջանոց օրինակ՝ եզրահանգումներով եւ հատուկ կարեւորության մասերով:

Հրատարակչատները ձգտում են գիրքը հրատարակել Մյուլլերի հեղինակությամբ՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ զեկույցին հնարավոր է անվճար ծանոթանալ ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում: Միաժամանակ, նշվում է, որ Մյուլլերն ինքը այս հրատարակումից ոչինչ չի վաստակի, քանի որ դաշնային օրենքների համաձայն՝  կառավարության պատրաստած փաստաթղթերը հրապարակային հասանելիություն ունեն:

Մյուլլերի զեկույցը հրապարակվել է հինգշաբթի, որը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության», Ռուսաստանի իշխանությունների հետ Դոնալդ Թրամփի թիմի «դավադրության» մասին է, ինչպես նաեւ այն մասին, թե ԱՄՆ նախագահն արդյոք խոչընդոտել է արդարադատությանը: Առաջին կետով հատուկ դատախազը հանգել է դրական եզրակացության, երկրորդ՝ բացասական, իսկ երրորդ կետով չի կարողացել միանշանակ եզրակացություն կատարել: Զեկույցը հրապարակվել է զգալի կրճատումներով:

Ռուսաստանը հերքում է իրեն վերագրվող «միջամտությանը» մասնակից լինելու մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ