News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 18-ին, ժամը 17:37-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ Ուրց թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Նուռնուսի ամառանոցների «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկին հարակից հողատարածքում հայտնաբերվել են ականանետի գլխիկ՝ 62 մմ-անոց, 3 բեկորային նռնակ, Կալաշնիկովի ինքնաձիգի դետալներ, փամփուշտ (2 հատ, 5x45 մմ) և անհայտ ծագման պայթուցիկ փոշի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղափոխել են հայտնաբերված զինամթերքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ