News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին խնդրել է քննարկել սպիտակ շաքարավազի ներկրման պարզեցված ընթացակարգը:

Նման առաջրկով ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը դիմել է ԵՏՀ խորհրդի նախագահ  Մհեր Գրիգորյանին: Այս մասին գրում է ՌԲԿ-ն, որը ծանոթացել է ֆինանսների նախարարի նամակի հետ:

«Նամակում Սիլուանովն առաջարկում է օտարերկրյա սպիտակ շաքարավազի վրա չտարածել ազատ մաքսային գոտու ընթացակարգը եւ չկիրառել ազատ պաշարի ընթացակարգը», - նշվում է հրապարակման մեջ:

Շաքարավազի եվրասիական ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրեյ Բոդինը հրատարակությանն ասել է, որ առաջարկվող միջոցն ուղղված է նրան, որ Ղազախստանի առանձին ձեռնարկություններին զրկեն ԵՏՄ օրենսդրությունը խախտելու իրավունքից:

Նրա խոսքով՝ այժմ տվյալ ձեռնարկությունները կարող են առանց տուրքերի Ուկրաինայից եւ Եվրոպայից շաքարավազ ներկրել ազատ տնտեսական գոտիներ հատուկ ներդրումային գործարքներով, ինչպես նաեւ առանց տուրքերի այն առաքել ԵՏՄ շուկա արդեն հրուշակեղենի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների կազմում:

ԵՏՀ մամուլի ծառայությունից հաստատել են, որ Սիլուանովի նամակը ստացել են:

Նաեւ հավելել են, որ հարցն արդեն քննարկել են ԵՏՀ մարտի 29-ի նիստին, սակայն այդ ժամանակ չի հաջողվել համաձայնության հասնել: Այժմ այդ հարցը ապրիլի 30-ին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նսիտին հերթական կքննարկեն արդեն վարչապետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ