News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեմ է իր ղեկավարած գերատեսչությունը Ոստիկանության հետ միավորելու գաղափարին:

Ապրիլի 19-ին մամուլի ասուլիսին Ցոլակյանը նկատեց, որ իր պատասխանը սուբյեկտիվ է, քանի որ նա նախարարի պաշտոն է զբաղեցնում, հիշեցրեց, որ ԱԻՆ-ը եւ Ոստիկանությունը տարբեր գործառույթներ ունեն:

«Ոստիկանությունը պատժիչ գործառույթներ ունի, իսկ ԱԻՆ-ը՝ մարդասիրական», - նշեց Ցոլակյանը:

Բացի այդ 1992-ից ԱԻՆ-ը պետությունից տեխնիկական օգնություն չի ստացել, իսկ տեխնիկայի 90 տոկոսը ստացվել է հումանիտար օգնության գծով: ԱԻՆ-ի եւ Ոստիկանության միավորման դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է:

«Ես դեմ եմ հերթական սուպերնախարարությունը ստեղծելու գաղափարին», - ընդգծեց Ֆելիքս Ցոլակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ