News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ ադրոնային կոլայդերը կարող է մուգ մատերիայի որսման միջոց դառնալ։ Դրանում վստահ են Չիկագոյի համալսարանի ֆիզիկոսները, որոնք պատրաստվում են մշակել զարմանալի անոմալիան հայտնաբերող, իսկ հետագայում նաեւ ուսումնասիրող հատուկ թակարդներ։

Գիտական հաստատության մասնագետները համարում են, որ Մեծ ադրոնային կոլայդերն առայժմ միակ սարքն է, որն ընդունակ է օգնել մարդկությանը ավելի լավ հասկանալու մատերիան, որը կազմում է տիեզերքի 95 տոկոսը՝ հայտնում է Planet Today-ը։

Ինչպես պնդում են գիտնականները, առայժմ ընդունել այդ «մութ աշխարհը» մենք կարող ենք միայն որպես էներգիայի ինքնաբուխ քաոսային հոսքեր ստեղծող պոլտերգեյստներ։

Սակայն, հետազոտողների կարծիքով, գոյություն ունի մատերիայի մի տեսակ, որը որոշ չափով տարբերվում է մնացածներից։ Բոլոր տարբերությունները կարելի է բացատրել նրանով, որ տվյալ մասնիկները մի քիչ ծանր են իրենց ազգակիցներից, իսկ նրանց կյանքի տեւողությունն էլ քիչ ավելի երկար է։

Թեեւ այդ ժամանակը վայրկյան էլ չի կազմում։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ադրոնային կոլայդերում վայրկյանի ընթացքում տեղի են ունենում ավելի քան միլիարդ մասնիկների բախումներ, մուգ մատերիան որսալն այնքան էլ հեշտ խնդիր չէ։ Այդ պատճառով գիտնականները որոշել են ստեղծել հատուկ թակարդներ, որոնք թույլ կտան այդ էներգիան գտնել եւ հետագայում ուսումնասիրել։ Նրանք հուսով են կատարելագործել իրենց սարքը մինչեւ կոլայդերի հաջորդ արձակումը՝ 2021թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ