News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Գանայում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Նաբիլ Մակրեմ Բասբուին առեւանգել են երկրի մայրաքաղաք Ակրայում, սակայն հետագայում ոստիկանական գործողությունների արդյունքում նրան բաց են թողել՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 18-ին։ Երբ հյուպատոսն առավոտյան դուրս է եկել զբոսանքի, նրա առջեւ կանգ է առել Hyundai Elantra ավտոմեքենա, որից դուրս է եկել մի տղամարդ եւ հյուպատոսին սպառնալով ատրճանակով, ստիպել է նրան ավտոմեքենա նստել։ Մեքենայում նա շարունակել է սպառնալ ատրճանակով, ինչպես նաեւ՝ կացնով։

Ավելի ուշ առեւանգողները Նաբիլ Մակրեմ Բասբուի համար փրկագին են պահանջել։ Ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել, թե ինչ մեքենայով է կատարվել հանցագործությունը, եւ հատուկ գործողության շնորհիվ նույն առավոտյան ազատել հյուպատոսին։

Առեւանգողները փախել են։ Նրանց ավտոմեքենայում գտնվել է լիցքավորված ատրճանակ եւ երկու կացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ