News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օդեսայի շրջանի պետադմինիստրացիայի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո սպասում է երկիր մուտք գործելու արգելքը չեղարկելու որոշմանը, հաղորդում է «Օբոզրեվատել»-ը: Այդ մասին նա հայտնել է «Նաշ» հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին նաեւ հայտարարել է, որ նա արդեն տոմս ունի դեպի Ուկրաինա:

«Ես ունեմ տոմս: Ես արդեն դիմել եմ իմ փաստաբանի միջոցով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Գրիցակին հանել արգելքը, որը Պյոտր Պորոշենկոն անօրինաբար սահմանել էր ինձ համար, որպեսզի ես կարողանամ ժամանել Ուկաինա եւ պաշտպանել իմ իրավունքները դատարանում: Ես մեծ ցանկություն ունեմ Կիեւում լինելու, ես շատ եմ ուզում լինել մեծ վերափոխման մասնիկը որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել է, որ ընտրություններում Զելենսկու հաղթանակը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթահարել «կոռումպացված էլիտային»:

Հիշեցնենք, որ էքզիթ-փոլի արդյունքների համաձայն՝ Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթում է Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, փաստորեն, ընդունել է իր պարտությունը, սակայն հայտարարել է, որ շարունակելու է մնալ մեծ քաղաքականության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ