News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Որպես այսօրվա հանդիպման արդյունք ես կձգտեի, որ որոշակի հստակեցումների մտցվեին կառավարության եւ տնտեսագիտական հանրության հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դասախոսներից Թաթուլ Մանասերյանի հարցին։

«Վերջին 1 տարվա ընթացքում կառավարությունը, բնականաբար, տարբեր քննարկումներ է ունեցել եւ շատ առաջարկներ է ստացել։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցվեն այդ հանրության եւ կառավարության հարաբերությունները»,– նշեց նա։

Վարչապետը շեշտեց՝ իրենց ներկայացրած տնտեսական մոդելը ստացել է ժողովրդի վստահության քվեն, ուստի այժմ տնտեսագիտական հանրությունը պետք է առաջարկներ ներկայացնի, թե ինչպես պետք է այս մոդելը կյանքի կոչվի. «Մենք պետք է առաջնորդվենք հետեւյալ տրամաբանությամբ՝ այսօր, ըստ էության, կա տնտեսական զարգացման եւ տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից, եւ իմ կարծիքով՝ տնտեսագիտական հանրությունը իր մոտեցումներով, առաջարկներով, քննարկումներով պետք է ներկայացնի թե ինչպես պետք է այս մոդելը կյանքի կոչվի։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ վերջին շրջանում եւ վերջին 11 ամիսների ընթացքում տարբեր տնտեսագիտական հարթակներում ունեած քննարկումների իմ եզրակացությունն այն է, որ առանց քաղաքական տեսլականի որեւէ տնտեսագիտական քննարկում վերջնական իմաստ չի ստանում։ Ի վերջո կան մոդելներ, մոդելների մասին պատկերացումներ, կան թվեր, որոնք ինքն իրենով իրենց ճշմարիտ լինելը չի կարող ապացուցել։ Եթե լիներ կոնկրետ բանաձեւեր, քննարկումներն անիմաստ կլինեին, երկրները կվերցնեին այդ բանաձեւերը եւ կոնկրետ արդյունքների կհասնեին»։

Փաշինյանը, սակայն, հավելեց՝ տնտեսագիտական հանրության հետ չպիտի քննարկեն այն ճանապարհը, որով չպիտի գնար կառավարությունը. «Այն տնտեսական մոդելի վերաբերյալ պատկերացումը, որ մենք ներկայացրել ենք, մեր համոզվածությունը շատ կարեւոր է եւ շատ կարեւոր է, որ ժողովրդի կողմից ստացած մանդատը մենք շատ արդյունաբերորեն կարողանանք կառուցողական հարաբերություններ հաստատել տնտեսագիտական հանրության հետ։ Եթե մենք գնում ենք մի ճանապարհով, անիմաստ է քննարկել այն առաջարկը, որ մենք պետք է գնայինք այլ ճանապարհով, սա արդեն քաղաքական քննարկում է։ Բնական է, որ տնտեսական պրոցեսները պետք է զարգանան որոշակի քաղաքական տեսլականի շրջանակներում։ Այս տեսլականը մենք մի քանի անգամ ներկայացրել ենք։ Ապացուցե՞լ է այս տեսլականը իր ճշամարտացիությունը, ո՛չ, չի ապացուցել եւ աշխարհում չկա մի տեսլական, որ իր ճշմարտացիությունը ապացուցած լինի։ Դրա համար մեր կառավարությունը վերցրել է քաղաքական պատասխանատվությունը, հետեւաբար տնտեսագիտական հանրության հետ հարաբերությունները պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ»։

Վարչապետը կարծում է, որ երկրում լուրջ է փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության խնդիրը, սակայն պետք է գնալ ուժեղ փորձագիտական ինստիտուտներ կառուցելու ճանապարհով. «Այսօր մեր երկրում գիտության եւ կառավարման հետ կապված խնդիր է այն, որ փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության խնդիր կա։ Այսօր խնդրի լուծման, որեւէ հարցի պատասխան ստանալու համար կառավարությունը փորձագետներ է հրավիրում արտերկրից, գրանտներ վերցնելով, վարկեր վերցնելով եւ այլն։ Ես կարծում եմ, որ արդի շրջանում կարեւոր արդյունք պետք է լինի այն, որ փորձագիտական հանրությունը ուժեղանա։ Չնայած այսօր կառավարությունում տեսակետներ կան, որ տեղի փորձագիտական մեխանիզմները այն աստիճանի հղկված չեն, որ եթե մենք սկսենք աշխատել տեղի փորձագետների հետ, մենք շատ բանից հետ կմնանք, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ ժամանակը ծախսել, որ դրա արդյունքում ունենք ուժեղ փորձագիտական ինստիտուտներ բոլոր ոլորտներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ