News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի իշխանությունը նախօրեին կատարված պայթյունների շարքի համար պատասխանատու է համարել տեղական իսլամիստական խմբավորմանը («Ազգային միասնություն» NTJ): Կոլոմբոյի իշխանությունները նաեւ ստուգում եմ օտարերկրյա իսլամիստական կազմակերպությունների կողմից իսլամիստների աջակցության հավանականությունը, ասել է Շրի Լանկայի կառավարության ներկայացուցիչ Ռայիտա Սենարատնեն, գրում է DW-ն:

«Մենք չենք կարծում, որ երկրի նման փոքր կազմակերպությունը կարող էր դա միայնակ կատարել», - հավելել է նա:

Մինչեւ հիմա NTJ խմբավորումը քիչ հայտնի էր համարվում: 2018-ին նրա անդամները կասկածվում էին բուդդայական արձանները վնասելու մեջ:

Շրի Լանկայի իշխանությունները հաղորդել են երկրում արտակարգ դրության հայտարարման մասին: Որոշումն ընդունվել է զինվորականներին եւ ոստիկանությանը հասարակական անվտանգություն ապահովելու հնարավորության տրամադրման համար, հայտնել են երկրի նախագահ Մայտրիալի Սիրիսենայի գրասենյակից:

Մինչ այդ ապրիլի 22-ին Շրի Լանկայում եւս մեկ պայթյուն էր որոտացել: Պայթուցիկ սարքը գտնվում էր Կոլոմբոյի եկեղեցիներից մեկի մոտ գտնվող բեռնատարում, պայթյունը տեղի էր ունեցել ականազերծման ժամանակ:

Վիրավորների մասին  չի հաղորդվում: Ավելի վաղ նույն օրը Կոլոմբոյի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող ավտոբուսային կանգառում 87 դետոնատորներ էր հայտնաբերել:

Ապրիլի 21-ին պայթյունների զոհ էր դարձել 290 մարդ, եւս 500-ը՝ վիրավորվել: Մահացածների թվում առնվազն 35 օտարերկրացի կա:

Իրավապահ մարմինները ձերբակալել են 24 կասկածյալների, բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Կոլոմբոյի երեք հինգ աստղանի հյուրանոցներում, ինչպես նաեւ երեք կաթոլիկ եկեղեցիներում պայթյունները գրեթե միաժամանակ էին տեղի ունեցել:

Մի քանի ժամ անց եւս երկու պայթյուն էր տեղի ունեցել, որոնցից մեկը Կոլոմբոյի արվարձանում գտնվող կենդանաբանական այգում: Բացի այդ, պայթուցիկ սարք էր ականազերծվել  երկրի ամենամեծ՝ Բանդարանաիկե օդանավակայանի անմիջական հարեւանությամբ:

Կաթոլիկները կազմում են հիմնականում բուդդիստական Շրի Լանկայի բնակչության 6 տոկոսը, բայց դրանք համարվում են երկրում միավորող ուժ, քանի որ կաթոլիկ եկեղեցու անդամներ են եւ թամիլները եւ սինգալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ