News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մի քանի տարի առաջ, Հայոց ցեղասպանության 102-րդ տարեդարձին Ֆրեզնոյում Հայկական ուսանողական կազմակերպության հոբելյանական միջոցառման ժամանակ ես առաջարկեցի ներկայացնել իմ ընտանիքի գոյատեւման պատմությունը։ Կար մի քանի պատմություն, որոնք ես պատրաստվում էի պատմել, բայց որոշեցի պատմել իմ ընտանիքի հեռավոր ազգականների մասին, որոնց մասին քիչ բան գիտեի։ Փաստացի իմ ընտանիքը չի իմացել նրանց գոյության մասին մինչեւ վերջերս՝ Fresno Bee-ում գրում է Մայքլ Ռեթինգը։

«Մի քանի տարի առաջ իմ հորաքույրը եւ ես հանգուցյալ տատիկիս իրերը հավաքելիս հայտնաբերեցինք մի անհայտ ընտանիքի լուսանկար։ Սկզբում ես կարծում էի, որ այնտեղ պատկերված են բիթլիսցի իմ նախնիների ընտանիքի բարեկամները։

Հետո մենք բացեցինք մի ուրիշ տուփ եւ գտանք իրավաբանական փաստաթուղթ, որը իմ նախապապաը Մարտիրոս Հաշագործյանը պատրաստել էր այն բանի համար, որ դատական հայց ներկայացներ Օսմանյան Հանրապետության դեմ՝ իր սեփականության հարցով, որ կորցրել էր 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ։

Այդ փաստաթղթում Մարտիրոսը թվարկում է իր հարազատներին, որոնք մնացել էին Օսմանյան կայսրությունում այն բանից հետո, երբ ինքը 1899թվականին արտագաղթել էր Ֆրեզնո՝ փրկվելով կոտորածից, ինչը նախորդել է Հայոց ցեղասպանությանը։ Մարտիրոսը հյուսնի աշխատանք է գտել, դաստիարակել է երեք երեխաներին եւ 1901թ․ դարձել է ԱՄՆ իսկական քաղաքացի։

Ուսումնասիրելով Մարտիրոսի իրավաբանական փաստաթուղթը ես հասկացա, որ անհայտ ընտանիքի լուսանկարում Մարտիրոսի մայրն է (իմ Մերի նախա-նախա-նախատատը) եւ նրա եղբայր Հարությունի ընտանիքը Բիթլիսում 1912թվականին։ Մերին աջից հպարտորեն պահում է Մարտիրոսի եւ նրա ընտանիքի նկարը, որը նրանք փոստով ուղարկել են Ամերիկա հասնելուն պես։ Նրա երկրորդ որդին՝ Հարությունը, նստած է մեջտեղում, իր կնոջ կողքին։ Նրանք երկուսն էլ լուսանկարվելուց երեք տարի անց կսպանվեն թուրքական զինվորների կողմից։

Փաստաթղթում Մարտիրոսը ողբում է իր չորս զարմիկների եւ զարմուհիների՝ Հարությունի երեխաների մահը, որոնք Հայոց ցեղասպանության զոհ են դարձել։ Երկու ավագ որդիները՝ Ջարջիսը եւ Հոշվարդը, սպանվել են կոտորածի սկզբում՝ այլ երիտասարդ աշխատունակ հայ տղամարդկանց հետ միասին։ Նրանց կրտսեր քույրը՝ Սիրանույշ Հաշագործյանը, զոհվել է մահվան երթի ժամանակ, երբ 12 տարեկան էր։ Հարությունի ավագ դուստր Ազնիվը փախել է Հալեպ, որտեղից Սիրիայում հայ փախստականների հուսահատ վիճակի մասին նամակներ է գրել Ամերիկայում ապրող հորեղբոր աղջկան, իմ նախատատ Վիկտորյային։

Հարությունի որդի Սմբատը ողջ է մնացել՝ մնալով Թուրքիայում եւ թաքցնելով իր հայկական ծագումը։ Նա Վիկտորյային գրել է, որ «իրեն հաջողվել է փրկվել սարսափելի արտահանձնումներից եւ 1915թ․ զանգվածային սպանություններից՝ ընդունելով Ջամալ անունը։ Այնուհետեւ նա գրում է․ «Շատ տարիների ընթացքում ես ապրել եմ փախստականի նման, տեղափոխվելով քաղաքից քաղաք, շրջանից շրջան։ Այժմ ես ապրում եմ Ստամբուլում։ Ես ինձ աշխարհում ամենամիայնակն եմ համարում»։

Ողջ մնացածների այս նամակները, ընտանեկան ալբոմը եւ Մարտիրոսի իրավաբանական փաստաթուղթը ամենն է, որ մնացել է Հարությունի ընտանիքից։ Նրանք սպանվել են, հեռացվել հայրենիքից, նրանց հողն ու ունեցվածքը բռնագրավվել է։ Ես որոշեցի ներկայացնել նրանց պատմությունը, որպեսզի պահպանվի նրանց հիշատակը, քանի որ նրանք համարյա մոռացվել են պատմության համար։

Ես չգիտեմ՝ կա՞ն արդյոք ողջ մնացած սերունդներ որեւէ տեղ Սիրիայում, Թուրքիայում կամ Հայաստանում։ Ո՞վ կհիշեր այս դեմքերը, եթե չլիներ լուսանկարը։ Ո՞վ կհիշեր նրանց պայքարը, եթե չլինեին տատիկիս տուփերում պահվող նամակները։

Նրանց պատմությունը ողբերգության օրինակներից մեկն է, որոնց դիմացել են հայկական ընտանիքները օսմանյան թուրքերի ջարդերի ժամանակ, սակայն դա նաեւ թուրքերի տապալման օրինակ է։

Այն, որ ես այսօր այստեղ նստած եմ, 104 տարի անց, այս լուսանկարով եւ Հարությունի, Ջարջիսի, Հոշվարդի ու Սիրանույշի մասին իմ սրտում հիշատակով, եւ որ ամբողջ աշխարհի հայերը շարունակում են հավաքվել ապրիլի 24-ին, որպեսզի պահպանեն իրենց նախնիների մասին հիշողությունները եւ պատմությունները, տարեցտարի այդ (թուրքերի) տապալման վկայությունն են դառնում։ Մենք դեռեւս այստեղ ենք, եւ դեռեւս հիշում ու արժանին ենք մատւցում նրանց, ում կորցրել ենք»։

Մայքլ Ռեթինգը ծնունդով Ֆրեզնոյից է, նա պատմության մագիստրոս է։ Նրա ատենախոսությունը նվիրված է եղել հայերին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել են բրիտանական հետախուզությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ