News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակապես չի անհանգստանում հնարավոր ինպիչմենթի համար՝ գործընթաց, որը Կոնգրեսում կարող են նախաձեռնել դեմոկրատները՝ հայտնում է AFP-ը։ Նա հայտարարել է, որ Կոնգրեսը չի կարող պատասխանատվության կանչել իրեն «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցում եզրակացությունների համար։

Թրամփը հայտարարել է, որ որեւէ վատ բան ինքը չի արել, եւ հերքել է զեկույցի այն պնդումները, որ իր օգնականները փրկել են իրեն այնպիսի հանցանքներ գործելուց, ինչպիսին իր ցուցումները չկատարող արդարադատությանը խոչընդոտելն է։ Թրամփի խոսքերով, Սպիտակ տանը ոչ ոք չի համարձակվի չկատարել իր հրամանները։

«Միայն լուրջ հանցանքներն ու իրավախախտումները կարող են բերել իմպիչմենթի։ Ես որեւէ հանցանք չեմ գործել, այդ պատճառով դուք չեք կարող պատասխանատվության ենթարկել»,- ավելի վաղ Twitter-ում գրել էր Թրամփը։

Նրա խոսքերով, ոչ թե նախագահը, այլ հենց դեմոկրատներն են հանցագործություն կատարել՝ «վհուկների որս» կազմակերպելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ