News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը, որը գահակալել է 1964-2000 թվականներին, 98 տարեկանում մահացել է: Երեքշաբթի այս մասին հայտնել է  նրա որդին՝ մեծ դուքս Անրին:

«Մեծ ցավով հայտնում եմ իմ սիրելի հոր մահվան մասին, նրա նորին մեծություն Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանի, որը մեզանից հեռացավ ընտանիքի շրջապատում», - միապետական պալատի մամուլի ծառայությոնը մեջբերում է Անրիի խոսքը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Ծնվել է 1921 թվականի հունվարի 5-ին Բերգ ամրոցում (Լյուքսեմբուրգ): Ուսումը սկսել է Լյուքսեմբուրգում եւ շարունակել Բրիտանիայում՝ 1938-ին ավարտելով Յորքշիր կոմսության Էմպլֆորս քոլեջը:

1939 թվականի հունվարի 5-ին չափահաս դառնալով սկսել է կոչվել մեծ թագաժառանգ դուքս:

1940 թվականի մայիսին գերմանացիների կողմից  Լյուքսեմբուրգի օկուպացիայից հետո Ժանը ընտանիքի հետ փախել է Ֆրանսիա, հետո Կանադա: Այստեղ նա Քվեբեկի Լավալի համալսարանում  ուսումնասիրել է քաղաքականուևթյուն եւ իրավունք:

1942 թվականին Ժանը մտել է բրիտանական բանակ, որտեղ իռլանդական գվարդիականների կապիտան է դարձել: Մասնակցել է Առնեմի մոտ տեղի ունեցած մարտերին, Բրյուսելի ազատագրմանը: 1944-ին մասնակցել է նորմանդական գործողությանը:

1945-1964 թվականներին՝ Լյուքսեմբուրգի բանակի տեսուչ է եղել:

1951-1961 թվականներին Լյուքսեմբուրգի պետական խորհրդի անդամ:

 Ժանը պետության ղեկավար է դարձել 1964 թվականի նոյեմբերի 12-ին՝ մոր հրաժարումից հետո: 1998-ին փոխարքա է նշանակել իր ավագ որդուն՝ Անրիին: 2000 թվականի հոկտեմբերի 7-ին հրաժարվել է գահից եւ Անրիին փոխանցել երկրի կառավարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ