News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նոր իռլանդական հանրապետական բանակ» («Նոր ԻՀԲ») կազմակերպությունը ստանձնել է Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում լրագրողուհի Լայրա Մակիի սպանության պատասխանատվությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով The Irish News թերթին։

«Թշնամու վրա հարձակման ժամանակ Լայրա Մակին ողբերգականորեն սպանվել է, երբ կանգնած է եղել թշնամական ուժերի կողքին»,- ասվում է հայտարարությունում, որում «անկեղծ ներողություն է խնդրվում» նրա ընկերոջը, ընտանիքին եւ բարեկամներին։

Լայրա Մակին սպանվել է հինգշաբթի, անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Քրեգան շրջանում, Զատկի հանգստյան օրերի նախօրեին, երբ իռլանդացի կաթոլիկ-ազգայնականները հիշատակում են 1916 թվականին Դուբլինում բրիտանացիների դեմ ապստամբությունը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ անկարգությունների մասնակիցները իրավակարգի պահապանների վրա նետել են պայթուցիկ նյութով շշեր, մի քանի կրակոցներ են հնչել։ Իրադարձությունների վայրում արված կադրերում երեւում են վառվող մեքենաներ, ոստիկանական զրահատեխնիկա եւ իրավապահ մարմինների լավ զինված աշխատակիցներ։

Սպանության առիթով ոստիկանությունը կալանել է երկու տղամարդու՝ 18 եւ 19 տարեկան, ավելի ուշ նրանք բաց են թողնվել առանց մեղադրանքի ներկայացման։

«Բրեքզիթի» մասին բանակցությունների համատեքստում մեծանում են երկյուղները, թե սահմանապահ վերահսկողություն մտցնելը բրիտանական Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ, որը մնում է Եվրամիության անդամ, բռնության նոր ալիքի պատճառ կդառնա Օլսթերում, որտեղ չի նվազում լարվածությունը ազգայնական կաթոլիկների (որոնք ձգտում են վերամիավորվել Իռլանդիայի հետ) եւ բողոքական-յունիոնիստների միջեւ, որոնք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ