News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ՝ ուղղակի ճիշտ չի ընկալել այն, ինչ ես ասել եմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողներչի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կնոջ՝ Սոնա Հովհաննիսյանի գրառման մասին, որտեղ վերջինս անդրադառնում էր սանասարյանի ընկերներին։

«Լավ կլինի ևս մեկ անգամ վերանայի այն, ինչ ես ասել եմ։ Համբերություն եմ ցանկանում և հույս եմ հայտնում, որ ամեն ինչ ամենաբարի և ամենաճիշտ ձևով կլուծվի»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ, սակայն, բացառել են, որ նոր Հայաստանում շինծու գործ լինի։ Սրան արձագանքել էր Դավիթ Սանասարյանի կինը,մասնավորապես, գրելով. «Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե..»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ