News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յուրացման մասին քրեական գործը, որ հարուցվել է նախկին վարչապետ եւ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի եւ նրա կնոջ հանդեպ, ուղարկվել է դատարան՝ հայտնում է Le Monde-ը։

Ֆիյոնի շուրջ աղմուկը ծագել է 2017թ․ նախընտրական քարոզչության ընթացքում, երբ նախկին վարչապետը Ֆրանսիայի նախագահի թեկնածու էր։ Քաղաքական գործչին կասկածում էին կնոջը եւ երեխաներին կեղծ աշխատանքի ընդունելու մեջ։ Գործը հարուցվել էր նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ։

Ֆիյոնին պետական միջոցների յուրացման մեղադրանք է ներկայացվել։ Այդ հոդվածով նախկին վարչապետին մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ մեկ միլիոն եվրոյի տուգանք է սպառնում։

Ֆրանսուա Ֆիյոնի հետ դատարանի առջեւ կկանգնի նաեւ նրա կինը՝ Պենելոպան, որի անունով ֆրանսիական մամուլը կնքել է երկամյա վաղեմության աղմուկը՝ «Պենելոպագեյթ»։ Նրան յուրացման հանցակցի մեղադրանք է ներկայացվել։ Գործով երրորդ մեղադրյալը Մարկ Ժուլոն է, որը խորհրդարանում զբաղեցրել էր Ֆիյոնի պատգամավորական տեղը, երբ գլխավոր մեղադրյալը վարչապետի պաշտոնում էր (2007–2012թթ․)։

«Պենելոպագեյթ» աղմուկը ծագել էր 2017թ․, երբ երգիծական Le Canard enchaîné թերթը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ Ֆիյոնի կինը երկար տարիներ աշխատավարձ է ստացել խորհրդարանում՝ որպես իր ամուսնու օգնական, սակայն իրականում այնտեղ երբեք չի աշխատել։ Թերթը նաեւ գրել էր, որ Պենելոպա Ֆիյոնը զգալի դրամական պարգեւ է ստացել Revue des deux mondes թերթում, որը պատկանում է նրա ամուսնու ընկեր Մարկ Լադրեյտ Դե Լաշարյերին։ Սակայն տիկին Ֆիյոնի աշխատանքի արդյունքների մասին թերթը ոչինչ չի կարողացել հայտնել Le Canard enchaîné-ին։

Մի շարք մերկացնող հրապարակումներից հետո լրագրողները հաշվել են, որ Պենելոպա Ֆիյոնն ընդհանուր առմամբ 900 000 եվրո է ստացել Ֆրանսիայի խորհրդարանում եւ Revue des deux mondes-ի խմբագրությունում՝ 1989-2013թթ․։

2017թ․ մարտին հետաքննությունը Ֆրանսուա Ֆիյոնի դեմ «հասարակական (պետական) միջոցները յուրացնելու» եւ «հասարակական ունեցվածքը չարաշահելու» մեղադրանք է ներկայացրել։ Նրա կնոջը մեղադրանքը ներկայացվել է մարտի 28-ին։

Տասը օր անց նախկին վարչապետը ներողություն է խնդրել ֆրանսիացիներից այն բանի համար, որ խորհրդարանում աշխատանքի է վերցրել իր ընտանիքի անդամներին։ Քաղաքական գործիչը մինչ այժմ էլ պնդում է, որ ոչ մի «անօրինական բան չի արվել», եւ նրանք կատարել են իրենց պարտականությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ