News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը`Մելանյա Թրամփը Մեծ Բրիտանիա կայանալիք  առաջիկա այցի ժամանակ չեն կարողանա ապրել Բուքինհեմյան պալատում, հաղորդում է Daily Mail-ը:

Ինչպես նշվում է, նախորդ նախագահ Բարաք Օբաման այդպիսի հնարավորություն ուներ:

Աղբյուրը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահը վերանորոգման աշխատանքների պատճառով չի կարողանա ապրել պալատում:

Շեշտվում է, որ դա բավականին անսովոր է նման կարեւոր այցի համար, սակայն թագավորական ընտանիքը ոչ մի վատ մտադրություն չի ունեցել: Աշխատանքները սկսվել են անցյալ տարվա աշնանը՝ մինչեւ Թրամփին հրավիրելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եղիսաբեթ Երկրոդը ԱՄՆ նախագահին եւ նրա կնոջը հրավիրել է Բրիտանիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ