News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես այս պաշտոնում չպետք է մասնակցեմ սահմանադրական փոփոխություններին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր հետ իշխանությունները քննարկել են սահմանադրական նոր փոփոխություններ իրականացնելու հարցը:

«Ես սահմանադրական նախորդ փոփոխությունների հեղինակներից մեկն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, քան եթե կողքից նայեի: Ես չեմ տեսնում նման անհրաժեշտություն»,-ասաց ՍԴ նախագահը:

Հարցին, թե իր մեղքի բաժինն ունի նախորդ տարվա ճգնաժամի համար, երբ ԱԺ-ն երկու շաբաթ չէր կարողանում վարչապետ ընտրել, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ