News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությանը ոչ մի իշխանություն պարտադիր չի անդրադառնա, որովհետեւ Ցեղասպանությունը մեկ դար անց մեր պարտականությունն է, որ միշտ լիենք հետեւողական: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, հայությունը պետք է միշտ համախմբված լինի պետության, պետականության շուրջ, որ նման բաներ չկրկնվեն ամբողջ աշխարհում. «Պետք է հետեւողական լինենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը»:

Հարցին, թե արդյոք ՀՀ նոր իշխանությունները բավարար ջանքեր գործադրում են Ցեղասպանության ճանաչման գործում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Որքան հիշում եմ՝ Տիգրան Մեծն է ասել՝ շտապիր, բայց դանդաղ: Շտապելն էլ արդյունք չի տալիս, պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ գնանք: Տարբեր հայտարարությունների մեջ չխճճվենք: Կարեւոր է, որ գործը նորմալ առաջ գնա»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից նախաապայմաններ առաջ քաշելուն, ԵԿՄ նախագահն ասաց. «Մենք պետք է համախմբված լինենք, համալրենք մեր շարքերը, թե ԵԿՄ-ում, թե ամբողջ ազգը պետք է համախմբված լինի: Մենք արցախյան պատերազմը հաղթել ենք ամեն մեկս մեր գործով, մեկը բահով, մեկը գրչով, մեկը զենքով, մեկը սով ու ցուրտ դիմանալով: Հիմա մեր նորօրյա թավշյա հեղափոխությունը էլի ազգը կանգնեց ոտքի, համախմբված գնաց դրան: Մենք երբ համախմբվել ենք հաղթանակներ ենք տարել»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ Ցեղասպանության ժամանակ չկար այն անհատը, որ կարողանար համախմբել մեր ազգին, որի հետեւանքով էր նաեւ, որ հայ ազգը չկարողացավ դիմակայել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ