News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը դնելը մեր արտաքին քաղաքականության մանեւրելու հնարավորությունները փոքր ինչ փոքրացնում է եւ ընդհանուր առմամբ, որեւէ խնդիրը այդ առումով չի լուծում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ նման խնդիրներ դնելու համար նախ պետք է ուժեղ պետություն դառնալ:

Հարցին, թե արդյոք Հայաստանի նոր իշխանությունը կոնկրետ քայլեր անում է ուժեղ պետություն դառնալու համար, նա պատասխանեց. «Այսօրվա իշխանությունը նոր է եկել եւ այն ժառանգությունը, որ կա այս տարիներին, մնացած, թողած, ԽՍՀՄ-ի ժամանակներից, Առաջին Հանրապետությունից եկած, դա բավականին բարդ ժառանգություն է, առավելեւս հարեւանների հետ փոխհարաբերությունների, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աշխարհաքաղաքական իրավիճակները հաշվի առնելով: Այնպես չի, որ այսօրվա իշխանությունների գործունեությանը 6-7 ամսվա կամ 1 տարվա անցածով կարելի է գնահատական տալ: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմաքաղաքական բալանսի վերականգնման պահանջ են դնում: Դրա համար լուրջ աշխատանք է պետք է անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ