News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանը պետք է շարունակի իր ջանքերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախկին նախարարն ընդգծեց, որ սա ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ Հայաստանի անվտանգության հարց է: Մանավանդ, որ Թուրքիայից շարունակում են հայտարարություններ հնչել, որոնք վկայում են ասվածի արդարության մասին:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած երկիր, պետք է ջանքեր գործադրի, որպեսզի այլեւս նման բան չլինի: «Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ չպետք է դադարենք պայքարել դրա ճանաչման համար», - ասաց Վիգեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրներին եւ միջազգային կազմակերպություններին Ցեղասպանությունը վերապրածներին օգնելու համար:

«Պետք է հստակ հիշել, որ ցեղասպանությունը, ողբերգություն լինելով, առաջին հերթին հանցագործություն է: Եվ դա անվտանգության հարց է», - ընդգծեց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ