News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Relativity ընկերությունը (կենտրոնատեղին՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա) մտադիր է ստեղծել կրող հրթիռ, որի բոլոր մասերը առաջին անգամ կստեղծվեն 3D տպիչի օգնությամբ։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Space.com ինտերնետ-պորտալը, երկաստիճան Terran-1 հրթիռը ցածր ուղեծիր կհանի 1250 կիլոգրամ օգտակար բեռ։ Մեկ արձակման արժեքը կկազմի 10 մլն դոլար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, նրանց է պատկանում աշխարհում ամենամեծ Stargate 3D տպիչը, որը կարող է տպել հրթիռի մասերը 60 օրվա ընթացքում։ Stargate-ը անընդհատ բարելավվում է եւ գործում ավելի արագ՝ ի հաշիվ տվիչների եւ ավտոմատ ուսուցման համակարգի օգտագործման, նշում են ընկերության ներկայացուցիչները։ «Մենք ստեղծում ենք արտադրության միանգամայն նոր տեսակ»։

Ընկերությունն արդեն ստորագրել է կանադական Telesat արբանյակի արձակման պայմանագիրը, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել 2022-ին Թաիլանդի հեռահաղորդակցային ընկերության արբանյակ արձակելու մասին։

Ավելի վաղ, The Fabricator պորտալի տվյալներով, Relativity ընկերությունը պատրաստել էր շարժիչ Aeon-1 հրթիռի համար՝ ավելի քան 100 բաղադրիչից կազմված։ 3D տպիչի օգտագործումը թույլ կտա պատրաստել կրող հրթիռ մոտավորապես հազար հանգույցներից, այն դեպքում, երբ սովորական մեթոդով հրթիռ ստեղծելիս հանգույցների թիվը գերազանցում է 100 հազարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ