News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի օրենսդրական բազան մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում թույլ է։ Այս մասին ապրիլի 26-ին «Մտավոր սեփականության կարեւորությունը տնտեսական հեղափոխության իրականացման գործում» կոնֆերանսում ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարն ընդգծել է այս խնդրի լուծման գործում Հայաստանի պատգամավորների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը։

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կաշխատի, որպեսզի բարձրացնի ոլորտում առկա խնդիրները»,- տեղեկացրել է նախարարը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ոչ միայն Հայաստանում ստեղծվող մտավոր սեփականության պաշտպանության մակարդակը, այլեւ այն, ինչ ունի օտարերկրյա ծագում։

Միաժամանակ պաշտոնյան նշել է, որ չկա որեւէ մեկին հետեւելու ցանկություն, պետք է աշխարհին ներկայանալ մեր լուծումներով։ «Եթե լոկ հետեւես ինչ-որ մեկի քայլերին, ապա միշտ հետ կմնաս։ Հայ ժողովուրդը արդեն վաղուց ցուցադրել է, որ ունի համապատասխան ներուժ ոչ միայն այն բանի համար, որպեսզի սովորի, այլ նաեւ սովորեցնի, լինի առաջատար աշխարհում»,- ասել է Հակոբ Արշակյանը։

Նա ընդգծել է, որ մտավոր սեփականության պաշտպանությունը շատ կարեւոր նշանակություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես օտար լեզուն, կարեւոր նշանակություն ունի, որպեսզի մենք կարողանանք հաղորդակցման մեջ մտնել արդի աշխարհի հետ»,- հավելել է նա։

Նախարարն ասել է, որ ԱՄՆ-ից Խաչատուր Պապայանի վերադարձը, որը բազմաթիվ սթարտապերի ստեղծողն է, կարող է օրինակ ծառայել, թե ինչպես են մարդիկ հեղափոխությունից հետո կարողանում իրականացնել իրենց ներուժը Հայաստանում։

Նշենք, որ ապրիլի 26-ին նշվում է Մտավոր սեփականության պաշտպանության միջազգային օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ