News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է աշխատանքներ տարվեն մտավոր սեփականության պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 26-ին «Մտավոր սեփականության կարեւորությունը տնտեսական հեղափոխության իրականացման գործում» կոնֆերանսում ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական աճը 21-րդ դարում սերտորեն կապված է մտավոր սեփականության ոլորտում ներդրումների հետ։ «Առանց այդ սեփականության պաշտպանության երաշխիքների չի լինի երաշխիք, որ աշխատանքը կունենա այն արդյունքը, որին սպասում է մարդը։ Պետք է հասնել այն բանին, որպեսզի քաղաքացիներն իմանան եւ կարողանան պաշտպանել իրենց իրավունքները դատարանում»,- նշել է նա։

Ավանեսյանն ընդգծել է, որ, օրինակ, ցավոք, սննդի 900 օբյեկտներից միայն 41-ն է վճարում հեղինակային իրավունքների համար այն դեպքում, երբ վճարման գումարը կազմում է ընդամենը մոտավորապես 45-50 հազար դրամ տարեկան։ «Սա խոսում է այն մասին, որ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը պպետք է լրջորեն աշխատեն այս ուղղությամբ»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ