News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության դերը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արգենտինայի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու պետությունների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ փոխգործակցային գործունեությունը` հույս հայտնելով, որ այս ձեւաչափում ավելի ակտիվ համագործակցությունը կարտացոլի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաեւ ավելի սերտ փոխգործակցության կարեւորությունը, մասնավորապես տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ կապերի խթանումը զբոսաշրջության զարգացման ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ