News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 24-ամյա բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, 1995 թվականին ծնված երիտասարդը, նպատակ ունենալով պատժել իր վարած մեքենայի  ընթացքը խոչընդոտող միկրոավտոբուսի վարորդին, մոտեցել է երթուղային միկրոավտոբուսին եւ ոտքով հարվածել միկրոավտոբուսի աջակողմյա դռանը: Այնուհետեւ հանցավոր գործողությունները ավարտին հասցնելու նպատակով իր մեքենայի սրահից վերցրել է սառը զենք չհանդիսացող ՊՌ-Տ տեսակի ռետինե մահակը, հարվածել միկրոավտոբուսի դռան կողային ապակուն, որի հետեւանքով ապակու բեկորները թափվել են վարորդի վրա՝ վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ