News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ջորջիա նահանգի բնակիչ Մայքլ Վիսոլովսկին ազատազրկվել է 10 տարի եւ 8 ամիս ժամկետով, քանի որ մեկ տարի շարունակ սեռական ստրկության էր ենթարկել երիտասարդ կնոջը, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ Վիսոլովսկին մեղադրվել է նաեւ երեխաների նկատմամբ առաջին աստիճանի դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բացի այդ, նա ցմահ կհաշվառվի երկրի տվյալների բազայում որպես սեռական բնույթի հանցագործություն կատարած անձ:

2017 թվականին 33-ամյա տղամարդը ձերբակալվել էր, երբ իրավապահ մարմինները հայտնաբերել էին Հյուսիսային Կարոլինա նահանգի 17-ամյա բնակչուհուն, որն անհայտ կորել էր ավելի քան 1 տարի առաջ եւ այդժամ գտնվում էր Ատլանտայում՝ նրա բնակարանում:

Տղամարդը ծանոթացել էր իր զոհի հետ Համացանցում անորեքսիկների համար ֆորումի շրջանակներում, երբ կինը դեռեւս 15 տարեկան էր: Նա խոստովանել էր տղամարդուն, որ տանն իրեն դժբախտ է զգում: Ավելի ուշ Վիսոլովսկին համոզել էր դեռահասին տեղափոխվել իր տուն, երբ նա արդեն 16 տարեկան էր:

Հաղորդվում է, որ Ջորջիա նահանգում հենց այդ տարիքից է հաշվի առնվում դեռահասի համաձայնությունը, այդ իսկ պատճառով տղամարդուն հնարավոր չէ մեղադրել մանկապղծության մեջ:

Դատախազը հայտնել է, որ Վիսոլովսկին եւ նրա զոհը փոխադարձ համաձայնությամբ են ինտիմ կապ ունեցել, սակայն ավելի ուշ տղամարդը սկսել է կոպիտ եւ առանձնակի դաժան վերաբերմունք ցուցաբերել աղջկա նկատմամբ:

Ինքը՝ Վիսոլովսկին համարում է, որ օգնել է իր զոհին խուսափել իր հայրական տանը դժբախտ կյանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ