News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աստղագետները հստակորեն չափել են հեռավորությունը մինչեւ զարկող աստղերը հարեւան գալակտիկայում եւ հաստատել, որ Տիեզերքն այժմ ընդլայնվում է ավելի մեծ արագությամբ, քան այդ մասին հիշատակում էին դիտարկումները նախքան  Մեծ Պայթյունը: «Հաբլի» չափումների արդյունքները, որոնք մատնանշում են «նոր ֆիզիկայի» առկայությունը, հրապարակվել էին Astrophysical Journal-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հաբլի հաստատունի նշանակության մեջ անհամապատասխանությունների հայտնաբերումը, կարծես, տիեզերագիտության ամենահետաքրքիր իրադարձությունն է վերջին տասնամյակների ընթացքում: Այդ վիճակագրական ցուցանիշն աստիճանաբար աճում էր, եւ այժմ այն պարզապես չի կարելի համարել որպես չափումներում թերացում »,-հայտարարել է Ջոն Հոփքինսի համալսարանից (ԱՄՆ) Ադամ Ռիսը:

Դեռեւս 1929 թվականին հայտնի աստղագետ Էդվին Հաբլը, հետեւելով մեզնից շատ հեռու գտնվող գալակտիկաների շարժմանը, ապացուցել է, որ մեր Տիեզերքն իր տեղում կանգնած չէ, այլ աստիճանաբար ընդլայնվում է: 20-րդ դարի վերջում աստղաֆիզիկոսները հայտնաբերել էին, որ այն ընդլայնվում է ոչ թե հաստատուն արագությամբ, այլ դրա արագությունը հետզհետե ավելանում է:

Ներկայումս գիտնականները գտնում են, որ դրա պատճառը «մութ էներգիան է»՝ հանելուկային սուբստանցիան, որը ստիպում է տարածությունն ու ժամանակը ձգվել ավելի ու ավելի արագ:

2016 թվականի հունիսին նոբելյան մրցանակակիր Ադա Ռիսը եւ նրա գործընկերները, որոնք բացահայտել են այդ ֆենոմենը, հաշվարկել էին Տիեզերքի ընդլայնման ճշգրիտ արագությունը՝ օգտագործելով փոփոխական աստղեր-ցեֆեիդները Ծիր կաթինում եւ հարեւան գալակտիկաներում, որոնց միջեւ հեռավորությունը կարելի է հաշվարկել առավելագույն ճշտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ