News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Անմեղության կանխավարկածի խախտման վտանգներ եղել են եւ դրանք մեր կողմից արձանագրվել են, որ կանխակալ գնահատականներ են տրվել թե երկրորդ նախպագահի, թե Մանվել Գրիգորյանի գործերով: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հարցին, թե արդյոք անմեղության կանխավարկածի խախտում եղել է Քոչարյանի մասով, թե ոչ, պաշտպանը նշեց, որ հունիսին ինքը հայտարարություն է արել այդ մասով եւ ասել, որ խնդիրներ են արձանագրվում անմեղության  կանխավարկածի հետ կապված։ «Ես նշել էի, որ պաշտոնատար անձինք՝ հատկապես հանցավորության դեմ պայքարի ոլորտի  պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարությունում, որովհետեւ դա կարող է վնասել նաեւ այդ գործին, որն իրականացվում է։

Հիմա  ուզում եմ նորից այս հարցը բարձրացնել եւ խնդրել բոլորին, որ հետեւեն անմեղության կանխավարկածի սկզբունքին, դա կարեւոր  նշանակություն ունի,  հատկապես նաեւ պետության կողմից առաջ քաշված խնդիրները լուծելու համար»,-ասաց նա։

Թաթոյանը հավելեց, որ անմեղության կանխավարկածի հետ կապված կան տարընկալումներ այդ թվում նաեւ պետական մարմինների կողմից արվող հայտարարություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ