News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «ԱՄՆ-ը սատարում է Վենեսուելայի ժողովրդին եւ նրանց ազատությունը»,- նշել է նա։

Վենեսուելայում վերսկսվել են հակակառավարական բողոքի ցույցերը։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Նիկոլաս Մադուրոյի դեմ զինվորական ապստամբության կոչ է արել։ Ապրիլի 30-ի վաղ առավոտյան Գուայդոն Twitter-ում տեղադրել էր տեսանյութ, որով հայտարարել էր, որ ստացել է զինվորականների աջակցությունը, տեսանյութում նրա շուրջը զինվորական հագուստով մարդիկ էին եղել։ Սակայն պաշտպանության նախարարությունը եւ նախագահը հայտարարել են, որ բանակը հրաժարվել է աջակցել Գուայդոյին։

Բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության եւ զինվորականների հետ բախումներով, ցուցարարները ուժային կառույցների աշխատակիցների ուղղությամբ քարեր են նետում, իսկ նրանք ի պատասխան արցունքաբեր գազ եւ ջրցաններ են օգտագործում՝ հայտնում է Meduza-ն։

Պետական ABA CANTV ինտերնետ պրովայդերը փակել է Facebook-ի, Twitter-ի, Google-ծառայությունների, այդ թվում YouTube-ի հասանելիությունը։ Խափանումներ կան նաեւ սովորական կայքերի աշխատանքում։ Միաժամանակ, ինչպես Մադուրոն, այնպես էլ նախարարները օրվա ընթացքում շարունակ գրառումներ են կատարել Twitter-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ