News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կոռուպցիան խորն արմատներ ունի՝ դառնալով տնտեսության ամենալուրջ խնդիրներից մեկը: Այդ խնդրին նվիրված առանձին էջ կա անգամ Վիկիպեդիայում:

Deutche Welle գերմանական հեղինակավոր պարբերականը փաստում է, որ 2018 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ցնցած կոռուպցիոն սկանդալն աննախադեպ էր իր ծավալով ոչ միայն վեհաժողովի, այլ նաեւ այլ միջազգային կազմակերպությունների պատմության մեջ: IBAC անկախ հետաքննության մարմինը, որը հետաքննում է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեպքերը, ներկայացրել է հաշվետվություն, որը վկայում է, որ վեհաժողովի մի շարք նախկին եւ գործող պատգամավորներ ներգրավված էին Ադրբեջանի իշխանության հետ համագործակցության պարագայում կոռուպցիայի մեջ:

Այսպես, ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին պատմել է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները բազմիցս նվիրել են նրան սեւ խավիարով բանկաներ: Քանի որ նա, իր խոսքով, չէր կարող հրաժարվել նվերից, սակայն եւ չէր ցանկանում դեն նետել այն, նա հյուրասիրել է այդ նրբահամ ուտելիքը ԵԽԽՎ-ի քարտուղարության բոլոր անդամներին:

Օրերս՝ այդ իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց, ԵԽԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ հոլանդացի պատվիրակ Վան Դե Վենը ներկայացրել է իր զեկույցը «Լվացքատներ. նոր մարտահրավերներ կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի եւ փողերի լվացման ոլորտում» թեմայի շրջանակներում: Զեկույցում ընդգծված են հատկապես Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները: Զեկույցում, մասնավորապես ասվում է. «Վերջին երկու տարիների ընթացքում բացահայտվել են փողերի լվացման լայնածավալ միջազգային սխեմաներ: Փողերի լվացման ամենախոշոր մեխանիզմը՝ Գլոբալ լվացքատունը (The Global Laundromat) խորn արմատներ ունի Ռուսաստանում եւ Մոլդովայում, ինչպես նաեւ ադրբեջանական լվացքատունը, որը գտնվում է Բաքվում»:

Այդ ելույթից հետո ակտիվացել էին ադրբեջանական պատվիրակները: Իրենց ելույթներում նրանք մեղադրում էին Վեհաժողովին, որ հիշատակվել են փոքր պետությունները, ինչպիսիք են Մոլդովան, Ադրբեջանը՝ հիշեցնելով, որ խոշոր ֆինանսական գործարքներում ներգրավված են հենց խոշոր եվրոպական երկրները: Արդյունքում Վեհաժողովն ընդունել էր այդ զեկույցը եւ հաշվետվության մեջ տրվել էին հանձնարարականներ, որոնք Ադրբեջանը պատրավորվում է կատարել:

Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների հետաքննության կենտրոնը (OCCRP) հրապարակել էր «Ալիեւների բույնը. Ադրբեջանի նախագահի ընտանիքը հիմնավորվել է Մոսկվայի մերձակայքում» խորագրով հոդվածը, որը պատմում է այն մասին, որ Մոսկվայից 10 կմ հեռու՝ Ռուբլյովո-Ուսպենսկի մայրուղու վրա տեղակայված է աշխարհում անշարժ գույքի ամենաթանկարժեք օբյեկտներից մեկը: «Մեյենֆորդի այգիներ» քոթեջային ավանն անվանվել է ցարական սպա Միխայիլ Մեյենֆորդի ընտանիքի պատվին, որն ապրել է այն տեղանքում նախքան հեղափոխությունը: Հետագայում նրանց առանձնատանը հանգստացել էր խորհրդային էլիտան: Հենց «Մեյենֆորդի այգիներ»-ում երկու առանձնատներ պատկանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքին: Ըստ «Ռոսռեեստրի» տվյալների՝ հողամասերից եւ տներից մեկը ձեւակերպված է Ադրբեջանի նախագահի 22-ամյա որդու՝ Հեյդար Ալիեւի անունով: Հողամասի մակերեսը կազմում է շուրջ 7200 քառակուսի մետր, տան մակերեսը՝ 1600 քառակուսի մետր: Ալիեւի ընտանիքի երկրորդ հողամասը գտնվում է «Մեյենֆորդի այգիներ»-ի մյուս մասում: Ավելի վաղ OCCRP-ը հայտնել էր, որ այն պատկանում է Ալիեւի ավագ դուստր Լեյլային: Այդ առանձնատները Ալիեւ ընտանիքի հարստության շատ փոքր մասն են կազմում: Ի լրումն Կառլովի Վարիում եւ Լոնդոնում առանձնատների՝ Ալիեւներին են պատկանում բազմամիլիոնանոց ակտիվներ՝ ներառյալ հյուրանոցներ եւ ոսկու հանքեր Ադրբեջանում, ինչպես նաեւ հյուրանոցներ եւ առանձնատներ Դուբայում, որոնց մասին գրել է  OCCRP-ը: 2003 թվականին՝ իր հոր մասից հետո, Իլհամ Ալիեւը ստանձնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր երկրի սահմանադրության մեջ ներմուծել են փոփոխություններ, որոնք թույլ են տալիս նախագահին վերընտրվել անսահմանափակ քանակությամբ, իսկ նախագահելու ժամկետը երկարացրել են՝ հինգ տարուց դարձնելով յոթ տարի: Բացի այդ, ավելացվել է առաջին փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է Ալիեւի տիկին Մեհրիբանը:

Ադրբեջանում ծաղկում է կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումն ու «խնամիությունը»: Ալիեւի ընտանիքը վերահսկում է երկրի հարուստ նավթային տնտեսության զգալի մասը՝ ներառյալ էներգետիկ, շինարարական, զբոսաշրջային ոլորտները, անշարժ գույքի շուկան եւ այլ բնագավառները, մինչդեռ բնակչության կյանքի որակը բնավ լավագույնը չէ: Բնական ռեսուրսների իրացումից, այդ թվում՝ ոսկու եւ նավթի վաճառքից գոյացած եկամուտը լցվում է Ալիեւի ընտանիքի գրպանները, իսկ Ադրբեջանում բնակվող ժողովուրդներն ակամայից ծառայում են նրան՝ լինելով պարզապես զենք իշխանության ձեռքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ