News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան աստղ Քեւին Քոսթները չի վախենում արտահայտել իր զգացմունքները: «Օսկարի» մրցանակակիրը բազմիցս հայտարարել է, որ չի հավանում ամերիկյան քաղաքականությունը, հաղորդում է Fox News-ը:

64-ամյա դերանանն ու ռեժիսորն անվանել է ներկայիս քաղաքականությունն «անճանաչելի»:

«Խայտառակություն է, որ մենք հասել ենք դրան: Դա կարող էր փոխվել մեկ գիշերում, սակայն ոչ քվեարկության շնորհիվ, այլ եթե մարդիկ ասեին. «Ես ցանկանում եմ լինել ավելին, քան կամ»: Ահա այդպիսին է պետական ծառայության սահմանումը»,- Variety  պարբերականը մեջբերել է Քոսթների խոսքերը:

Դերասանը վստահ չէ, որ ինչ-որ բան կփոխվի առաջիկայում:

«Ամերիկա. ահա մարդկության մեծագույն գիտափորձը: Այդ հզոր գաղափարը դեռեւս գոյություն ունի, այն դեռեւս մեզ հետ է: Մարդիկ դեռեւս ցանկանում են գալ այստեղ, սակայն մենք առաջինը չենք այն տեսանկյունից, ինչը նշանակություն ունի, եւ մենք ունենք ուռճացված պատկերացում մեր մասին»,-ասել է նա:

«Մենք գերագնահատում ենք ինքներս մեզ: Մենք այն ամենն ենք, ինչը զորեղ է, եւ այն ամենն ենք, ինչը մարդկային է: Եւ մեր մադկայնությունն ու եսասիրության աստիճանը խլում են մեզնից զորեղ դառնալու հնարավորությունը»,-հայտարարել է Քեւին Քոսթները:

2008 թվականին Քոսթները բացահայտ կերպով սատարում էր Բարաք Օբամային, սակայն այժմ նա դեռ չի նշում, թե ում է աջակցելու 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում:

Քոսթների խոսքով՝ նա կքվեարկեր Միշել Օբամայի օգտին:

«Միշելը շատ խելացի է եւ պերճախոս, լավ է վերլուծում եւ ունի հիանալի փորձ: Նա կարող է նախագահ դառնալ, ինչո՞ւ ոչ»,-ասել է Քոսթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ