News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին Արմավիրի մարզում Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են մի քաղաքացու ավտոմեքենան, վարորդին ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որից հետո ուժային կառույցի մի ներկայացուցիչ  եկել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, պահանջել  է չեղարկել խմածության ակտը, քանի որ վարորդը իր ընկերն է:

Ոստիկանների օրինական պահանջին, որ պետք չէ հասարակական կարգը խախտել, նա չի ենթարկվել, այնուհետեւ ճանապարհային ոստիկանները նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայական ու խնդրել են, որպեսզի նա նույնպես ենթարկվի սթափության փորձաքննության: Տղամարդը ներկայացել է որպես ԶՈՒ գնդապետ եւ հրաժարվել է կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գնդապետ ներկայացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրամանատար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ