News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի կառավարությունը երկրի անվտանգության ոլորտում պահպանվող բարդ իրավիճակի համատեքստում նորից մի շարք սոցցանցերի եւ մեսենջերների օգտագործման ժամանակավոր արգելք է մտցրել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով News1st հեռուստաալիքին։

Նրա տվյալների համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են նաեւ YouTube տեսահոսթինգին, Facebook սոցցանցին, ինչպես նաեւ լայնորեն տարածված Whatsapp եւ Viber մեսենջերներին։ Այս տվյալները հաստատում է նաեւ netblocks.org կայքը, որը հետեւում է տարբեր երկրների օգտատերերի ակտիվությանը։

Հեռուստաալիքը նշում է, որ նորից արգելափակելու մասին որոշումն ընդունվել է Նեգոմբո քաղաքի վերջին իրադարձություններից հետո։ Անցած շաբաթվա վերջին այնտեղ տեղի են ունեցել բախումներ քրիստոնեական եւ մուսուլմանական կրոնական համայնքների ներկայացուցիչների միջեւ, ինչից հետո քաղաքում մինչեւ մայիսի 6-ը մտցվել է պարետային ժամ։ Այդ ամբողջ ընթացքում Նեգոմբոյի փողոցներում հերթապահել են ոստիկանության ուժեղացված ջոկատները։

Սոցցանցերը եւ մեսենջերները Շրի Լանկայում ժամանակավորապես փակվել են ապրիլի 21-ին, այն բանից հետո, երբ երկրում ութ պայթյուն է որոտացել՝ խլելով, ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ 250-260 մարդու կյանք։ Պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը։ Իշխանությունների վերջին տեղեկատվության համաձայն՝ զոհվածների մեջ կա 42 օտարերկրացի, ռուսաստանցիներ չկան։

Շրի Լանկայի կառավարության տեղեկատվությամբ՝ կղզեպետության տարածքում գործում է ԻՊ մոտ 130-140 անդամ։ Քննության վարկածով՝ Զատկվա կիրակիի հարձակումներին մասնակցել է ինը մահապարտ ահաբեկիչ, բոլոր զինյալների անձը պարզված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ