News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Դուք սպասում էիք, որ ես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը պետք է դատապարտե՞մ: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ  նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է, որ ինքը դատապարտել է մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը չի դատապարտել:

«Ոչ, ես երկակի ստանդարտ չեմ տեսնում, որովհետեւ խոսքը հասարակական կազմակերպության քննարկման մասին է: Խոսքն ասուլիսի մասին չի եղել, ազատ խոսքի սահմանափակում չի եղել: Խոսքն ազատ գործելու հնարավորության մասին է:

Ձեր նշած ասուլիսը բոլորովին այլ պայմաններում էր, բոլորովին այլ իրավիճակում: Այս իմաստով որեւէ ընդհանուր բան չեմ տեսնում այդ ասուլիսի եւ գրքի քննարկման միջեւ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:

Ավելի ուշ Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում դատապարտել էր տեղի ունեցած միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել