News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը եւ նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, եւ այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու ՀՀ կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում եւ նախարարի հետ քննարկել, թե ինչ կարեւոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն եւ դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների եւ տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ