News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երկրների միջեւ հարաբերությունները գնահատվում են ոչ թե այցերով, այլ բանակցությունների բովանդակությամբ։ Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացի բացակայության եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին հարցին։

Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրել է, որ հայկական կողմի հետ բանակցություննների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Վարչապետի եւ կառավարության անդամների հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Այսօր մենք նիստը սկսել ենք արդարադատությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերով։ Օրվա վերջին քննարկել ենք բնապահապանությանը, կենդանատեսակներին, ջրին վերաբերող խնդիրներ։ Դա խոսում է քննարկվող հարցերի բազմաբնույթ լինելու մասին»,- ընդգծել է Ջորջ Քենթը։ Թրամփի եւ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին հարցին Քենթն այդպես էլ չի պատասխանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ