News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստի ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հաստատել են հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց պատրաստակամությունը:

Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում։ Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը նաեւ մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև՝ ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակները քննարկել են ռազմավարական բարեփոխումների ոլորտում համագործակցության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների առաջ մղման հարցերը։ Երկխոսության ընթացքում շոշափվել են նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանը, իրավապահ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ