News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը բողոքարկում է ներկայացրել ԿԸՀ 2018 թվականի հունիսի 24-ի ընտրությունների արդյունքների չեղարկման համար, որում հաղթել է երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանը: Այս մասին ասել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մուհարեմ Էրքեքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Երկուշաբթի Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որում հաղթել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 23-ին:

ԿԸՀ-ում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելի խոսքով՝ ընտրությունների չեղարկումը կապված է նրա հետ, որ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ նշանակվել էին ոչ պետական ծառայողների թվից, ինչպես նաեւ չստորագրված արձանագրությունների պատճառով:

«Եթե Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը խախտումներով է եղել, նշանակում է ընտրություններին Թայիփ Էրդողանի հաղթանակը նույնպես խախտումներով է եղել: Եթե դուք չեղարկել եք Իմամօղլուի մանդատը, նշանակլում է պետք է չեղարկեք նաեւ Էրդողանի մանդատը, ինչպես նաեւ ստուգեք բոլոր անձանց, որոնք հունիսի 24-ին ընտրատեղամասերում աշխատել են: Երկու դեպքում էլ հավասար պայամններ եւ կանոններ են եղել:

Եթե ցանկանում եք պահպանել արդարություն, պետք է չեղյալ հայտարարեք հունիսի 24-ի ընտրությունների արդյունքները: Մենք հենց այդ կապակցությամբ էլ բողոքարկել ենք», - լրագրողներին ասել է Էրքեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ