Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն զորքերի շփման գծում ընթացիկ իրավիճակի, իրականացված մոնիթորինգների արդյունքների եւ հակամարտության կարգավորման մասին։