News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին եւ նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին եւ ընգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարեւորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը եւ Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ:

Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երեւանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ–ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի օրակարգային եւ ընթացակարգային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ