News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Բրիտանիան անհանգիստ է Թուրքիայի գործողություններից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին ասել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը, տեղեկացնում է Reuters-ը։

«Այդ իրավիճակը անհրաժեշտ է մեղմել, եւ բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն»,- ասել է նա։ «Ածխաջրերի զարգացումը պետք է օգուտ բերի բոլոր կիպրոսցիներին եւ աջակցի կարգավորմանը (կիպրական հարցի)»։

Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները արդեն կոչ են արել Անկարային ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն լարվածության խորացմանը տարածաշրջանում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային կոչ է արել չեղարկել Կիպրոսում հորատման իր ծրագրերը՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու մեջ։

Ծովային հանքավայրում եւ Կիպրոսի ԲԳՏ-ում հայտնաբերվել են բնական գազի մեծ հանքավայրեր։ 2011-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» գազավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խորանարդ մետր։ Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել հորատող «Ֆաթիհ» նավը, որը շաբաթ օրվա առավոտից գտնվում է ԲԳՏ-ում։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի չորս ամիս, մինչեւ սեպտեմբերի 3-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ