News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան B-52 ռմբակոծիչները սկում են ժամանել Կատարի խոշորագույն ամերիկյան ավիաբազա: Սպիտակ տունը որոշել է ռմբակոծիչներ տեղակայել Իրանի կողմից անհայտ սպառնալիքների հակազդեցության համար, հաղորդում է AP-ն:

ԱՄՆ ՌՕՈՒ կողմից ներկայացված նկարներում երեւում են B-52H Stratofortress ռմբակոծիչները, որոնք ժամանում են Կատարի Ալ Ուեյդ ավիաբազա:

Նշենք, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, որոնք վերաբերում են մետաղագործական արդյունաբերությանը: Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելք է ուղարկում է ավիակիրներ եւ ռմբակոծիչներ որպես «նախազգուշացում» Թեհրանին: ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Թեհրանը իբրեւ թե հարձակումներ է նախապատրաստել տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ