News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ուղեւորափոխադրողները մայիսի 10-ի ժամը 14-.00-ից սկսում են համահանրապետական գործադուլ։ Գործադուլը կսկսվի Արմավիրից։ Այս մասին տեղեկացրել է Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։

Ոստիկանության խնդրանքով ակցիայի մասնակիցները չեն փակի փողոցները, բայց հույս ունեն հանդիպել մարզպետին։ Համենայնդեպս, մարզպետը խոստացել է հանդիպել։ Ակցիան նախատեսվել էր սկսել Վանաձորից, բայց տոների պատճառով որոշվեց հետաձգել։

Ակցիան տեղի է ունենալու գազի գնի հետ կապված անհասկանալի իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հեղուկացված գազը չափվում էր խորանարդ մետրով, մայիսի 1-ից՝ կիլոգրամով։ Արդյունքում՝ իրավիճակը ցույց տվեց, որ գին-ծավալ հարաբերակցությունը վատացել է։ «Մենք ուզում ենք հասկանալ։ Կամ վարորդներն են ստում։ Կամ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի եւ փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կամ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- նշել է Տիգրան Հովհաննիսյանը։

Լիգայի անդամ  Վիկտոր Օհանյանի խոսքով, եթե առաջ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով եւ քշում 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով քշում է 140-150 կիլոմետր։ Ակնհայտ է 50-60 կիլոմետր կորուստը։

Լիգայի անդամ Պողոս Օղնուկյանն ասաց, որ բոլոր կառավարությունների օրոք առաջ են գալիս դուրսպրծուկներ, որոնք ցանկանում են շողոքորթել։ «Նույնը տեղի ունեցավ, երբ մտցրին «կարմիր գծերը»։ Գծերը գծեցին հենց «կայանումն արգելված է» նշանների տակ։ Մենք իշխանությունների ուշադրությունը հրավիրել ենք դրան, բայց մեզ անտեսում են։ Այսինքն, եթե վճարում ես, ամեն ինչ կարելի է։ Ո՞վ է ընդհանրապես արել այդ հաշվարկները գազի հետ կապված։ Պետության հաշվին բենզինով երթեւեկում են ծառայողական մեքենաներով եւ խփում հասարակ մարդկանց գրպանին։ Դա պետության ու լիցքավորողների համատեղ մեքենայությունն է։ Եթե ցանկանում էին կարգավորել, այնպես անեին, որ սառը գազ լցնեին»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչը։ Ի հաստատումն իր ասածի, որ գազը թերլցնում են, նա առաջարկեց քննչական փորձարկում իրականացնել։ «Իրենց աշխատավարձերը կրկնապատկում են։ Իսկ դուք նայեք վարորդների ձեռքերին, որոնք առավոտվա 6-ից աշխատում են, որպեսզի ընտանիք կերակրեն»,- շարունակել է վրդովվել Օղնուկյանը։

Կազմակերպության անդամները նաեւ հիշեցրել են, որ Հայաստանում 60 հազար տաքսու վարորդներ կան, եւ մոտավոր հաշվարկներով՝ նրանք կերակրում են 200 հազար մարդ, իրենց ընտանիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ