News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Եվ գազի, եւ բենզինի ոլորտներում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան: Մենք սրանով շատ լուրջ պետք է զբաղվենք: Շատ դեպքերում մենք գուցե դանդաղ ենք աշխատում եւ ոմանք առիթավորվում են: Այսպիսի բան պետք է թույլ չտալ: Շատ դեպքերում երեւի մեղմ ենք վարվում մարդկանց հետ, իրենց էլ թվում է, թե այն անեկդոտի պես, ասում է՝ կատակ են անում, հետ եկեք: Չէ, կատակ չենք անում:

Քանի որ այսպես կոչված նախկին հայտնի օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան, պետք է համոզված լինել, որ իրենք հոտառությունը չեն կորցրել, պետք է շատ արագ վերականգնեն եւ հաջորդը, պետք է համոզված լինել, որ այս ոլորտներում հակամրցակցային համաձայնություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել. «Եթե տեսնենք, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, եթե պարզենք, որ կան հակամրցակցային համաձայնություններ, համապատասխան քայլեր կարվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ